Կենսաթոշակների նույնիսկ 6 հազար դրամով բարձրացումն այս գնաճի ֆոնին էական նշանակություն չի ունենալու

Կենսաթոշակների նույնիսկ  6 հազար դրամով բարձրացումն այս գնաճի ֆոնին որևէ էական նշանակություն չի ունենալու․ ԱվետիսյանՍա հերթական անգամ իրավիճակին ոչ համարժեք և ոչինչ չտվող քայլ է իշխանության կողմից։ Նպատակն այն է, որ անի մի բան, որ ասելու մի բան ունենա։Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով այն

հանգամանքին, որ «2023-ին նախատեսված է մինչև 6000 դրամով կենսաթոշակների բարձրացում 2 փուլով»։Ինչ վերաբերվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հայտարարությանը, թե կենսաթոշակները բարձրանալու են մինչև 6000 դրամով, Ավետիսյանն ասաց․ «Նախ դա երկու փուլով է նախատեսվում իրականացնել, և մենք չեն կարող իմանալ՝ այդ փուլերը երբ կիրականացնեն։ Իսկ 6 հազար դրամը որպեսզի

պատկերացնենք, ներկայացնեմ երկու ցուցանիշ։ Առաջինը՝ միայն այս տարվա հունվարի մեկից հետո մինչ այս պահը, արդեն 6 ամսվա կտրվածքով, մեկ անձի հաշվով սպառողական զամբյուղի արժեքն արդեն 8 հազար դրամի չափով աճել է այս գնաճի պարագայում, ինչն այս տարվա վերջ կաճի առնվազն 15 հազար դրամով,

խոսքը միայն այս տարվա մասին է։ Երկրորդ կարևոր պնդումը հետևյալն է՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո հիմնական կենսաթոշակի, անապահովության կամ աղքատության նպաստի, մեկ տարվա աշխատանքային կենսաթոշակի

ավելացման չափի բարձրացում չի արձանագրվել, երբ մենք այդ ընթացքում ունեցել ենք ահագնացող գնաճ։ Մյուս պնդումը՝ այդ 6 հազար դրամը միջին կենսաթոշակի մոտավոր 10 տոկոսից մի փոքր ավելի է, դա էլ այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղը առաջին 6 ամիսներին աճել է 10 տոկոսով։ Այս գնաճի

պարագայում մենք կունենանք մոտավորապես 20 տոկոս աճ, այսինքն՝ նույնիսկ միայն 2022 թվականի միջին գնաճի կեսի չափով են փորձում բարձրացնել 2023 թվականի թոշակը և սա էլ այն դեպքում, երբ 2023 թվականին ևս կանխատեսում են, որ ունենալու ենք գնաճային բարձր ֆոն»։Ավետիսյանի խոսքով՝ ստացվում է, որ այդ 6 հազար դրամ փուլային բարձրացումը որևէ կերպ էական նշանակություն չի ունենալու սոցիալական

առումով։Ըստ Ավետիսյանի՝ այս իշխանությունները ՀՀ տնտեսությունը հետևողականորեն տապալում են․ «Մեր երկրում կայուն տնտեսական աճ չկա, իրենց օրոք երկրի տնտեսությունը տարեկան 2.8 տոկոսով է աճել, այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում 40 տոկոսով աճել է պետական պարտքը։ Հատկապես 2020-ից սկսած՝ աճել են ապրաքների գները։ Ակնհայտ է, որ այս իշխանություններն էլ են հասկանում, որ իրենք տապալել են ՀՀ տնտեսությունը»,- հավելեց Թադևոս Ավետիսյանը։