ԼՂՀ-ից ՀՀ ԶՈՒ դուրս բերման մասին հայտարարությունը կապված չէ Ալիևի խոսքերի հետ․Ռուբինյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի` Արցախից հայկական զորքի դուրսբերման մասին հայտարարությունը կապված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։  Ինչպես արդեն հայտնել է կայքը,

հուլիսի 19-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն Արցախից դուրս է բերում 44-օրյա պատերազմի ժամանակ այնտեղ տեղափոխած իր զինված ուժերը։

«Նույն հարցազրույցում պարոն Գրիգորյանը նշում է, որ սեպտեմբերի դրությամբ Ղարաբաղում հայաստանցի զորակոչիկներ չեն լինի։ Եվ դա ինքնին վկայում է այն մասին, որ այս գործընթացն ավելի վաղ է մեկնարկել»,- ասաց Ռուբինյանը։Բնակչության անվտանգությունն ապահովելու թեմային անդրադառնալով` Ռուբեն

Ռուբինյանը ուշադրություն հրավիրեց ԱԽ քարտուղարի այն խոսքին, որ Արցախի պաշտպանության բանակը, ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա «շարունակելու է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը»։ Բացի այդ, Ռուբինյանը հավելեց, որ կա ևս մեկ բաղադրիչ, դա ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունն է։

Ռուբեն Ռուբինյան. «Դեմ եմ, երբ ասում են՝ «թողեք աշխատեն»» - Mediamax.am

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է հենց հիմա Անվտանգության խորհրդի քարտուղարը նման հայտարարություններ անում, ըստ Ռուբինյանի, արտաքին քաղաքականության մեջ (հայտարարություններ անելու համար) նպատակահարմարության գործոն կա (ժամանակի, ձևի և բովանդակության առումով)։«Սա՛ է ձեր հարցի պատասխանը»,- ասաց Ռուբինյանը։ Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ

ներկայացուցիչները խոստացել էին «մինչև հունիս ապահովել Ղարաբաղից հայկական զինվորականների դուրսբերումը», սակայն մինչ օրս պայմանավորվածությունը չի կատարվել։ Ըստ նրա` եթե «Հայաստանը չի ցանկանում իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, ապա թող բացահայտ ասի այս մասին», և «Բաքուն կիմանա` ինչ անել այդ դեպքում»: