Եթե իմ կամ ընտանիքիս որևէ անդամի հետ ինչ-որ դեպք լինի ,ողջ պատասխանատվությունը կրում է Խաչատուր Սուքիասյանը․

Եթե իմ կամ ընտանիքիս որևէ  անդամի հետ ինչ-որ դեպք լինի, ողջ պատասխանատվությունը կրում է Խաչատուր ՍուքիասյանըՀՀ Հանրային խորհրդի անդամ Լուսին Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսօր 19։30-ի հատվածում, «Ամերիկացի» ֆիլմից տպավորված դուրս էի եկել Շառլ

Ազնավուրի հրապարակ, որտեղ վերջապես կենդանի հանդիպեցի ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին` 5-6 թիկնապահով շրջապատված։Որպես ՀՀ քաղաքացի, որպես արցախցի, վերջապես կարողացել եմ հայտնել իմ կարծիքը նրա մասին հենց իր դեմքին։ Գոռացել եմ.— Թուրք, թուրքի

ծնունդ (քանի իսկապես այդպես եմ մտածում և զգում ամբողջ սրտով և հոգով)։Խաչատուր ՍուքիասյանՆրա թիկնապահներից մեկը ինձ վիրավորեց և սպառնաց.-Մի հատ հլը հավաքի քեզ, դու հլը հալդ կտենաս։Իսկ

ժողովրդի մանդատը ստանձնած պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որ տարիներով ծածուկ, իսկ հիմա էլ ժողովրդի մանդատը ստացած թրքին է վաճառում ոչ միայն

իրեն, այլ նաև բոլորիս` ինձ ամոթանք տվեց` թե չե՞մ ամաչում։Պատասխանում եմ.-Չէ, չեմ ամաչում։Այս ամենը հանրայնացնում եմ, քանի փաստացի սպառնալիք են հնչեցրել ինձ և բացի այդ, բավականին երկար զննել են

Խաչատուր Սուքիասյան

 

ինձ և ինձ հետ կանգնածներին։Եթե իմ կամ ընտանիքիս որևէ անդամի հետ ինչ-որ դեպք, պատահար լինի, ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «ժողովրդի ընտրյալ» Խաչատուր Սուքիասյանը»։