Պարզվել է Կոտայքի մարզում ողբերգական վրաերթից մահացածի և վիրավորների ինքնությունը․Տեսանյութ

Հայաստանի քննչական կոմիտեի  Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դանիելյանի որոշմամբ քրեական վարույթ նախաձեռնված գործի շրջանակում պարզվել է հուլիսի 16-ին Կոտայքի մարզում ողբերգական ավտովթար-վրաերթի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող

Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Hyundai Sonata-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 38-ամյա Իշխան Հակոբյանը,

Mercedes մակնիշի 35 DN 514 համարանիշի ավտոմեքենան վարել է Շիրակի մարզի բնակիչ՝ 24-ամյա Իշխան Կարապետյանը, իսկ Mercedes մակնիշի 05 CC 500 համարանիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արման Խանզադյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Hyundai-ը բախվել է Ի.

Կարապետյանի Mercedes-ին, այնուհետև առաջ է ընթացել, բախվել Ա. Խանզադյանի Mercedes-ին, ապա վրաերթի ենթարկել Ա. Խանզադյանին, Շիրակի մարզի բնակիչներ՝ 69-ամյա Սլավիկ Գևորգյանին և 42-ամյա Արսեն Միսակյանին։  Վրաերթից հետո Ա. Խանզադյանը մահացել էր, իսկ Ս. Գևորգյանն ու Ա. Միսակյանը