Թեհրանում մեկնարկ ել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմ իր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։Նախատեսվում է, որ պետությունների
ղեկավարները կքննարկեն երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը։Այնուհետև կսկսվի Ռուսաստանի, Իրանի և
Թուրքիայի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որտեղ նրանք կխոսեն սիրիական խնդրի մասին։Հուլիսի 19-ին Պուտինը մեկօրյա այցով ժամանել է Իրանի
մայրաքաղաք։Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից հետո Իրանը ՌԴ նախագահի այցելած երրորդ երկիրն է։ Հունիսին Պուտինը Թուրքմենստանում մասնակցել է Կասպից ծովի գագաթնաժողովին, իսկ ավելի
ուշ Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։