ԱԱքոեռտըւյ ասդգֆհյկ քԵՈՌԵՌԸՏԸԿՅ ԳՖԴՀՆ ․․․

ՆորՆորքի Սուրբ Սարգիս եկեղեցում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունն է։ Ներկա են մշակութային, հասարակական, քաղաքական գործիչներ, Արմենի հարազատները, ուղղակի քաղաքացիներ,

ովքեր նրան ավելի շատ ճանաչել են էկրանից։ «Արմենի մահը քաղաքական սպանություն էր։ Ոչ միայն

քաղաքական շինծու գործ էր, քաղաքական կալանավորում էր, քաղաքական դատավարություն էր, նաև քաղաքական սպանություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա

նշեց, որ նման սպանությունները որևէ մեկը չի մարսում, մեղավորներն անպայման պատժվում են՝ կամ մարդկանց կողմից, կամ օրենքով, կամ Աստծո կողմից։ «Արմենի նման ինտելեկտուալ մարդուն կորցելը, մեծ

կորուստ է հայ հասարակության, հասարակական-քաղաքական դաշտի համար»,- նշեց քաղաքական գործիչը։

Թատերագիր Վահրամ Սահակյանն ասաց, որ Արմենը «վառվեց» . «Մտածողությունը, մտքերը իրեն տարան այնտեղ, որ այդ մարդուն զոհ տվեցին»։«Կարծում եմ՝ մեր հայ ազգը ինչ-որ պահի կհասկանա, որ կարևոր է

ունենալ պետություն, որովհետև եթե պետություն չես, ազգ էլ չես»,- ասաց թատերագիրը։