Ողբերգական վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի կա 1 զոհ, 3 վիրավոր․

Ժամը 00։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24․5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Գրիգորյանի վարած VAZ 2115 և 40-ամյա Արման Շահինյանի

վարած «ՊԱԶ 32053» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ․ Գրիգորյանը տեղում մահացել է․ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար

ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները, օգտագործելով հա տուկ տեխնիկա։ Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել

գազաբալոններն ու օգնել ճանապարհային ոստիկանների ու ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների հետ ավտոմեքենաները տեղափոխել, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապ արհային ոստի կանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի

տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամա նատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբю Դեպքի վայր են ժամ անել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրո սյանը։ Վթարի հետևանքով ՊԱԶ-ի վարորդ Ա․ Շահինյանը տեղա

փոխվել է Գավառի բժշկական կենտրոն․ Իսկ ժամը 03։00-ին Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մարտո ւնու բաժին և հայտնել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Գեղար քունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Մայրուհի Լևոնյանը և 32 ամյա Էմմա Մարտոյանը, ովքեր հայտնել

են, որ վնասվածքները ստացել են նշված ավտովթարից․ Վթարի մասին ՃՈ 1-77 օպեր ատիվ կառավ արման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաս տանի

քննչական կոմիտեի Գեղար քունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչ ական խումբը՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով

ավագ քննիչ Վարդանյանի գլխավորությամբ․ Վթարի փաստով Գավառի քննչական բաժնում քրե ական վարույթ է հար ուցվել։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության

Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը պատկանում է «Մարտունի ՊՈՒԱԿ» ԲԲԸ-ին, ավտոբուսում եղել են 22 ուղևորներ, այդ թվում երեխ աներ, ովքեր պարի միջոցառումից վերադա ռնում էին Մարտունի․․․