Այսօր
19։30-ի հատվածում, «Ամերիկացի» ֆիլմից տպավորված դուրս էի եկել Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ վերջապես կենդանի հանդիպեցի ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին` 5-6
թիկնապահով շրջապատված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքացի Լուսին Ոսկանյանըю«Որպես ՀՀ քաղաքացի, որպես արցախցի, վերջապես կարողացել եմ հայտնել իմ կարծիքը նրա մասին հենց իր դեմքին։
Գոռացել եմ.- Թուրք, թուրքի ծնունդ (քանի իսկապես այդպես եմ մտածում և զգում ամբողջ սրտով և հոգով)юՆրա թիկնապահներից մեկը ինձ վիրավորեց և սպառնաց. -Մի հատ հլը հավաքի քեզ, դու հլը հալդ
կտենաս։Իսկ ժողովրդի մանդատը ստանձնած պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որ տարիներով ծածուկ, իսկ հիմա էլ ակներև թրքին է վաճառում հայրենիքս` ինձ ամոթանք տվեց` թե չե՞մ
ամաչումюՊատասխանում եմ.-Չէ, չեմ ամաչումюԱյս ամենը հանրայնացնում եմ, քանի փաստացի սպառնալիք են հնչեցրել ինձ և բացի այդ, բավականին երկար զննել են ինձ և ինձ հետ կանգնածների.Եթե իմ կամ
ընտանիքիս որևէ անդամի հետ ինչ-որ դեպք, պատահար լինի, ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «ժողովրդի ընտրյալ» Խաչատուր Սուքիասյանը»,- գրել է Լուսին Ոսկանյանը․․․