Երեկ՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններումԳեղարքունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Լյուդվիգ Բ-ն իր վարած Opel մակնիշի առանց
համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդկ մ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ
Շամյշանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ
Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը․ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի
ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Ճամբարակի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի
պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ․․․ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական
կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ 5-րդ կայազորի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սահակ Մխիթարյանի
գլխավորությամբ։ Վթարի փաստով Ս. Մխիթարյանի որոշմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում․