Անդրանիկ Քոչարյանի և նրա թիմակիցների մանրախնդրության պատճառով Ասրյանը տեղափոխվեց ավելի ցածր պաշտոնի․Գրագետ զինվորական է ․Սեյրան Օհանյան

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մեր զինված ուժերի գրագետ, ճանապարհ անցած, առաջին գծում ծառայած զինվորականներից է։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ասրյանի

երեկվա նշանակմանը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքերով՝ ամիսներ առաջ «Անդրանիկ Քոչարյանի և նրա ՔՊ-ի թիմակիցների

խառնակչության և մանրախնդրության  պատճառով գենե րալ- մայոր Ասրյանը ազատվեց պաշտոնից և տեղափոխվեց ավելի ցածր պաշտոնի»։ «Եվ հիմա հասկանալով հարցի իրողությունը և պաշտոնի

կարևորությունը՝ նրան նշանակեցին բարձր պաշտոնի։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ գեներալ-մայոր Ասրյանը ունի անհրաժեշտ  կարողություններ։ Ասրյանը եղել է Օպերատիվ գլխավոր վարչության պետ, մի քանի հարցազրույցներում էլ

ասել եմ, որ երբ իրա դրությունը սահմանին ծանր էր, Ազգային ժողովում փակ, գաղտ նի քննարկման ժամանակ նա համարձակություն կա քեր ասաց որո շ հարցերի, առաջնագծի հետ կապված, և իրեն ազատեցին պաշտոնից

 

1 ամիս հետո, տարան ավելի ցածր պաշտոնի՝ գեներալ-լեյտենանտի պաշտոնից գեներալ-մայորի։ Հիմա արդեն հասկացել են, որ ինքը նորմալ գեներալ է և նշանակել են ԳՇ պետ։ Այս ծանր իր ավիճակում, դժվարին պատասխանատու գործում ես միայն կարող եմ նրան հաջողություն ցանկանալ», – եզրափակեց Սեյրան Օհանյանը։