ՇՏԱՊ․Կրшկпցներ Երևшն-Սևան ճшնապшրհին. Toyota մшկնիշի шվտпմեքենшյի միջից կրшկпցներ են հնչել

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հուլիսի 15-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2- րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանից դեպի Երևան ընթացող Toyota մակնիշի

Երևան-Սևան մայրուղու որոշ հատվածներ հունիսի 2-ից փակ կլինեն

ավտոմեքենայի միջից կրակոցներ են հնչում․․․Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ճշտել են, որ նշված ավտոմեքենան Երևան-Սևան Մ4 մայրուղու վրա գտնվող «ԱՐ ԸՆԴ ՎԻ

ԿՈՄՖՈՐՏ» խանութի մոտ կայանվել է ու ժամանելով նշված վայր, վարորդին և ուղևորներին ներկայացրել են ոստիկանության Նոր-Նորքի բաժին․․․Գ. Շամշյանի տեղեկություններով, բաժին հրավիրվածներն են. Լոռու

Կրակոց՝ Սևան-Երևան ճանապարհին

մարզի բնակիչներ, 26-ամյա Արշալույս Մ.-ն, 38-ամյա Վասիլ Փ.-ն, Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Գուրգեն Ս.-ն, Լոռու մարզի բնակիչներ, 18-ամյա Արտյոմ Գ.-ն և 29-ամյա Սարգիս Ս.-ն․․․Պարզվել է, որ կրակոցներն

արձակել է Արշալույս Մ.-ն, իսկ ավտոոմեքենան վարել է Վասիլ Փ.-ն: Արդեն ոստիկանությունում Արշալույս Մ.-ն հայտնել է, որ իր կողմից կրակոցներ արձակելուց հետո ատրճանակը թողել է ավտոմեքենայի սրահում․

Հայտնաբերվել և ձերբակալվել է Սևան-Երևան ճանապարհին կրակոցներ արձակած երիտասարդը - ԳԱԼԱ

Ոստիկանության Նոր-Նորքի բաժին ներկայացված բոլոր անձինք բաց են թողնվել․․․Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ․․․