Ֆրանսիայի արևմուտքում 7-ամյա տղան և նրա 24-ամյա քույրը
մահացել են Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառության ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել Շոլե կոմունայում: Անժերի քաղաքի դատախազ Էրիկ Բույարի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել «հրավառության
սարքավորումների ձախողման պատճառով»։ Մահացածները կանգնած են եղել հրավառության կայաններից
մոտ 60 մետր հեռավորության վրա։ Նույն ընտանիքի մեկ այլ անդամ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։