Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նորայր Գ-ն իր վարած «Օպել»
մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում բախվել է ձախակողմյան արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։Այս մասին գրում է
Shamshyan.com-ը:Վթարի հետևանքով վարորդ Նորայն Գ-ն, ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Աննա Մ-ն և 4-ամյա Շուշան Գ-ն
մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել
տարածքը։Ժամանել են ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցները:Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են։