Ես պնդում եմ ,որ բանակից պետք է արմատախիլ արվի ծեծն ու հայհոյանքը ,բանակում լավ տղեն պիտի լինի ամենակրթված ,ամենաինտելեկտուալ ու խելացի սպան ու զինվորը

Նորայր Նորիկյանը գրում է.  Բանակում ՛՛լավ տղեն՛՛ պետք է լինի ամենակրթված, ամենաինտելեկտուալ ու խելացի սպան ու զինվորը  Այսօր N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։  Ես պնդում եմ, որ Զինված ուժերում հանցավոր աշխարհի բարքերի ներթափանցումը

չափազանց բացասական երևույթ է: Այդ արժեքների գործունեության արդյունքում անխուսափելիորեն խաթարվում է օրինականության սկզբունքը, զինված ուժերի կանոնակարգերը, հեղինակազրկվում է

սոցիալական արդարության գաղափարը, ոտնձգության թիրախում հայտնվում զինծառայողների անձնական արժանապատվությունը:Սրան զուգահեռ, այդ արժեքները կրող անձինք փորձում են ստեղծել իրենց պատկերացրած ոչ ֆորմալ վարքականոնները, ինքնատիպ սոցիալական միջավայրը, արդյունքում կառուցվում

է հանցավոր մի համակարգ՝ հիմնված խեղաթյուրված չափանիշների և մարդկային հարաբերություններին խորթ պատկերացումների վրա: Ես պնդում եմ, որ բանակից պետք է արմատախիլ արվի ծեծն ու հայհոյանքը:Որևէ զինծառայող, անկախ իր

պաշտոնից և ունեցած կոչումից, շարքայինից մինչև գեներալ չպետք է ենթարկվի որևէ նվաստացման: Այն սպան, ով հայհոյեց և նվաստացրեց որևէ զինվորի, նա կորած անձնավորություն է, և պետք է շատ արագ մեկուսացվի անձնակազմից:  Եվ ճիշտ հակառակը, այն զինվորը, ով չենթարկվեց իր վերադասին, ով փորձ արեց սահմանել սեփական խաղի կանոնները, որոնք դուրս են բանակային կանոնակարգերի սահմաններից, նոյնպես պետք է մեկուսացվի:  Անհրաժեշտ է հասնել նրան, որ սպան բանակում իրական հեղինակություն

վայելի, որը կառուցված չլինի վախի, բռնության ու սպառնալիքի վրա:  Որևէ կասկած չունեմ, որ այսպես կոչված ՛՛հեղինակությունները՛՛ պետք է չեզոքացվեն, հանցավոր մտայնությամբ ու արժեքներով առաջնորդվող զինծառայողների հետ պետք է տարվի շատ խիստ ու հետևողական աշխատանք՝ այդ մտայնությունն իսպառ վերացնելու համար:Զինված ուժերի ղեկավարումը բացառապես պետք է իրականացվի ֆորմալ ինստիտուտների, ասել է թե զինվորական կանոնակարգի ոգուն և տառին համապատասխան՝ առանց որևէ

բացառության:Բանակում ՛՛լավ տղեն՛՛ պետք է լինի ամենակրթված, ամենաինտելեկտուալ ու խելացի սպան ու զինվորը:  Հիշե՛ք, բանակը շատ զգայուն է և շատ ծանր է տանում խտրականությունը: Զինվորների միջև խտրականության դրսևորումը հոգեբանական սթրես է ստեղծում մյուսների մոտ:  Ավելի՛ն, գնալով համոզվում եմ, որ անհրաժեշտ է խորապես վերանայել սպայական կազմի իրավասությունների ծավալը:  Սպայական կազմը պետք է լիարժեք հնարավորություն ունենա իրացնելու օրենքներով ու կանոնագրքերով իրեն վերապահված բոլոր լիազորությունները․