Մոսկվան Հայ-Ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ կոնկրետ առաջարկ ունի․Լավրով

Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին՝ սահմանի սահմանազատման և սահմանագծման հստակեցման հարցում, ունի կոնկրետ առաջարկներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը կարող է

խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու կողմերի հանձնաժողովներին։ Նա նաև նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի

միջև որոշակի առաջընթաց է գրանցել։ Մոսկվան այժմ հայկական կողմի հետ քննարկում է այն հարցերը, որոնք պետք է համաձայնեցվեն։ Նա նաև խոստացավ ձգտել ապաշրջափակման տրանսպորտային հաղորդակցությունը տարածաշրջանում՝

Լավրով. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Կիպրոսի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությանը | General News

նշելով այս ուղղությամբ առաջընթացը։«Ինձ թվում է, որ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն»,- հավելել է Լավրովը։Իր հերթին, Ալիևն

հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է լուծել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման հետ կապված հարցերը։ Նա հույս է հայտնել, որ այդ ջանքերը «դրական կընդունվեն» Երևանի կողմից։