Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 23-ին, ժամը 19։44-ից սկսած ահազանգեր է ստացել, որ քամու հետևանքով Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում վնասվել են
շինությունների տանիքներ, կոտրվել ծառեր և պոկվել էլեկտրական լարեր:Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքերի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի
փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ և Փրկարարական
ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: