Առեղծվածային դեպք Երևանում ․Պայթունի հետևանքով ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․Կա զոհ

Հրշեջ-փրկարարները  մարել են Փարաքար գյուղի Գետափնյա փողոցի տներից մեկի դիմաց կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզի

դատախազ Սարգիս Մնացականյանը և Էջմիածնի դատախազ Կարեն Խաչատրյանը։ Դեպքի վայրից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի

հաջողվել փրկել նրա կյանքը։ Այս պահին ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի կարգադրությամբ տարածքը սահմանազատվել է և սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը։ Ըստ նախնական

 

տեղեկությունների, տեղի է ունեցել պայթյուն՝ կրակի բռնկումով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։