Հшյրն ու որդիները դшնшկահшրել են իրшր․ ծեծի ենթшրկված 47-шմյա մոր կյшնքը փրկել չի հшջողվել

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է,   որ հունիսի 22-ին, ժամը 00.27-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, թե Նոր Խարբերդում հայրը դանակով խփել է իրեն, իսկ մորը ծեծի է ենթարկել: Ժամը 01.25-ին հիվանդանոցից է ահազանգ ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության են

տեղափոխվել 23-ամյա երիտասարդ և 47-ամյա կին: Ժամը 02.10-ին մեկ այլ հիվանդանոցից է ահազանգ ստացվել, որ նախաբազկի կտրած վերքով բուժօգնության է դիմել 26-ամյա երիտասարդ: Ըստ նրա՝ դանակահարվել է եղբոր կողմից։ Ժամը 03.40-ին հիվանդանոցից հաջորդ ահազանգն է ստացվել. դաստակների կտրած վերքերով բուժօգնության էր դիմել 46-ամյա տղամարդ: Ըստ նրա՝ դանակահարել էր որդին:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունիսի 21-ին, ժամը 23.50-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ հայրն ու որդիները վիճաբանել են, դանակահարել իրար, իսկ հայրը նաև ծեծի է ենթարկել վիճաբանությանը միջամտած

 

 

կնոջը, որը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Հայրն ու ավագ որդին բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Հունիսի 22-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված 47-ամյա կինը

մահացել է: 46-ամյա տղամարդը ձերբակալվել է: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: