Ժամանակին ինչ իրենք չեն արել, այսօր ուզում են՝ Փաշինյանն անի. Մարթեն Յորգանցը` Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին

Հայկական ժամանակ»-ը զրուցել է Ֆրանսահայ երգիչ-երգահան ՄԱրթեն Յորգանցի հետ: — Պարոն Յորգանց,Հայաստանում կրկին ներքաղաքական իրավիճակը լարված է: Հետեւո՞ւմ եք: Տպավորությունները հեռվից ինչպիսի՞ն են: — Հեռուստատեսությամբ տեսնում եմ, բայց իսկապես չգիտեմ, թե ինչ կդառնա:

Մենք հեռվից չենք կարող ասել, թե ինչ կլինի: Կարծում եմ՝ այդ մարդիկ չեն կարողանա ոչ մի արդյունքի հասնել: Ինչու չեն կարողանա, որովհետեւ պարզապես Արցախը փրկելն ու իրենց խոստումներն անելը այդքան հեշտ բաներ չեն. Ռուսաստանէն է կախված շատ բան:

ֆրանսահայ երգիչ, երգահան Մարթեն Յորգանցի և «Արձագանք» ստուդիայի հիմնադիր,  երգիչ և երգահան Եղիշե Պետրոսյանի մամուլի ասուլիսը - PanARMENIAN Photo

Ես պոլիտիկայի հետ շատ կապ չունիմ, բայց հեռուէն ինչ-որ կտեսնիմ, այն է, որ այդ մարդիկ չպիտի կարողանան բան մը անել: Հակառակը՝ ավելի վնաս պիտի տան հայրենիքին: Անկարելի բաներ են իրենց արածներն ու ասածները:

Հայաստանի ներքին բաները շատ լավ չեմ գիտեր, բայց այն, ինչ կտեսնեմ ու կզգամ, հետեւյալն է՝ ժամանակին ինչ իրենք չեն արել (ներկա ընդդիմադիր առաջնորդները, որոնք երկար տարիներ ՀՀ-ում եղել են իշխանություն -խմբ.), այսօր կուզեն, որ Նիկոլ Փաշինյանն անի:

Ժամանակին պետք է ըլլար այս բաները, ժամանակին պետք է այս մարդիկ միասին սեղան նստեին եւ ամեն ինչ մտածեին: — Կարծում եք՝ պատերազմից հետո ընդդիմադիրների գործողությունները է՞լ ավելի են ապակայունացնում Հայաստանի դրությունը և էլ ավելի թուլացնում:

— Հայաստանն այս պահին շատ թուլացած է: Հայաստանը պատերազմի մեջ մտնելու վիճակ չուներ, պատերազմ չպետք է թույլ տային: Ահավասիկ, ահագին զոհեր ենք տվել: Այս վիճակով մենք չենք կրնար նոր պատերազմ ու լարվածություն հրահրել: Արցախը փրկել ու դարձյալ 44-օրյա պատերազմից առաջ եղած վիճակին բերել, այս պահին հնարավոր չէ:

Մեծահասակներու համար 24 ձայնասկավառակ եմ ձայնագրել, սակայն Հայաստանում  մանուկներու երգիչ եմ. Յորգանց - Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Այս գործի հետեւում մեր թշնամիներն են, նամանավանդ՝ Թուրքիան կա: Մենք էլ զորավոր բանակ չունինք: Ռուսաստանն իր պատերազմն ունի, իր խնդիրները ու մեզ չի կարողանա օգնել, ադոր համար անկարելի է նորից հրահրել ու հայրենիքը թուլացման տանել: Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։