Արտակարգ դեպք Շիրակի մարզում. ռուսական կրակադաշտում պայթյուն է տեղի ունեցել

Այսօր՝ մայիսի 13-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդ և Հովունի գյուղերի միջնամասում գտնվող ռուսական

Ուժգին պայթյուն Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում

 

«Կամխուտ» կրակադաշտում պայթյուն է տեղի ունեցել և, ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ենգոյանն ու ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մխիթարյանը:

 

Պարզվել է, որ ժամը 15:30–ի սահմաններում նշված վայրում՝ ուսումնական կրակադաշտում, արկի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 64-ամյա Դերենիկ Տեփոյանը տեղում մահացել է:

Դեպքի վայր է ժամանել նաև քննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Վահրամաբերդ գյուղում հովիվ էր: