Ինչքան անhայրենիք ու պատվազուրկ կա «հավաքվել են իրար գլխի» ու ուզում են կրկին ու կրկին…ժողովրդի դարձնել իրենց նման «անhայրենիք ու պատվազուրկ»… իսկ ինչու՞․․․

Հայրենիքից եք խոսում, բայց անհայրենիք եք․ Պատվից եք խոսում, մինչդեռ պատվազուրկ եք․ Ու ինչքան անհայրենիք ու պատվազուրկ կա «հավաքվել են իրար գլխի» ու ուզում են կրկին ու կրկին․ էլի ու նորից մի ողջ ժողովրդի դարձնել իրենց նման «անհայրենիք ու պատվազուրկ»․ Յախք, ու հազար անգամ յախք․

Հ.Գ. Ու երբ երկիրը բառիս բուն իմաստով թալանողն ու կողոպտողը, մարդկանց ստորացնողն ու սպանողը «գլուխ է բարձրացնում» հետ վերադարձի․ու համաչափ ուժի պահանջ է առաջադրում ոստիկանությանն ու մյուս իրավապահ մարմիններին․ օբյեկտիվորեն հարց է առաջանում իսկ ինչու՞ ձեր «պարագլուխները» քսան տարի «անհամաչափ ուժ» էին կիրառում մի ողջ ժողովրդի նկատմամբ․

Օրինականություն պետք է պահանջեն օրինականության պահպանողները․ Ձեր նմաններն այս երկրում ոչ միայն իշխանության գալու որևէ շանս չունեն, այլև հայ ժողովրդի կողմից ասոցացվում եք բացառապես չարիքի ու «թուրքի» հետ․

 

Ցավալիորեն, պատիժն ու պատասխանատվությունը ձեր պարագայում անբացատրելիորեն ուշանում է… էլ ավելի ցավալի է, որ դուք «ծաղրում եք» արդարադատությանը․  բայց լիահույս եմ, որ դուք և ձեր «փրկիչների բանդան» ճաշակելու եք իրական արդարադատության «դառնությունն ու դժվարությունը»

Հայրենիքը «փրկելու» կեղծ օրակարգն ունի բացառապես մեկ նպատակ  ամեն ինչի գնով պահել թալանածն ու ապօրինի ունեցվածքը․Կհաջողվի «փրկիչներին» փրկել իրենց հետույքն ու կապիտալը կախված է բացառապես մեկ մարդուց, իսկ այդ մեկ մարդը ես եմ և դուք եք իմ սիրելի հայրենակիցներ…