Այսօր ակցիաներ չեն լինելու․ Կիրակի՝ ժամը 18։00-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք համազգային հանրահավաք․

«Դիմադրություն»շարժումը վաղը անհնազանդության ակցիաներ եւ հանրահավաք չի ունենա։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Ֆրանսիայի հրապարակում շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Վաղը մեր ամբողջ օրը նվիրում են մեր ծրագրային դրույթների քննարկմանը։ Ունենալու ենք սոցիալ-տնտեսական եւ անվտանգության թեմաներով քննարկումներ։

կիրակի՝ ժամը 18։00-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք համազգային հանրահավաք»,- հայտարարեց Սաղաթելյանը։ Իշխան Սաղաթելյանը վաղը հանդես կգա ծավալուն մամուլի ասուլիսով։