ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՑԵՔ․Օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ին, 13-ի գիշերը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 11-13-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում` ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում ձնախառն անձրևի տեսքով:

Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ապրիլի 11-13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-11-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-6, ապրիլի 12-13-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով: