Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի․2 երկրների միջև համագործակցունը կհաստատվի հուշագրով․

Իրանի աշխատանքի նախարարության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Համեդ Ֆորուզան հայտարարել է, որ Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի՝ մշտական հիմունքներովԱյս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Նշվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային հարցերով բաժնի ղեկավարի հետ վեբինարի ընթացքում հայտարարվել է, որ Իրանի և Հայաստանի միջեւ համագործակցության հուշագիր կստորագրվի՝ ծառայությունների և

 

ապրանքների արտադրության, առևտրի ոլորտներում երկու կողմի հնարավորությունների հաստատման համար:Կենտրոնի բացումը տեղի կունենա Իրանի աշխատանքի նախարարի՝ առաջիկայում Երևան կատարելիք այցի ժամանակ: