44-օրյա պատերազմից հետո 208 մարդու գտնվելու վայրը անհայտ է․Փաշինյան

44-օրյա պատերազմից հետո 208 մարդու գտնվելու վայրը անհայտ է․ Փաշինյան
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդգծեց գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը:

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը քննարկված հարցերին:

«Քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը և հարցերը»,- ասաց վարչապետն ու հիշեցրեց, որ արցախյան երկու պատերազմներից հետո մենք գտնվելու վայրը անհայտ 985 մարդ ունենք՝ 208 հոգի՝ 44-օրյա պատերազմից,

777-ը՝ արցախյան առաջին պատերազմից. «և պետք է շարունակենք նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը»: