Թույլ չենք տա ոչ բարեկամ երկրների ներկայությունը այս տարածաշրջանի ջրերում․Իրանի ՌԾՈՒ հրամանատար

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Շահրամ Իրանին թշնամական, ոչ տարածաշրջանային ռազմածովային ուժերին կոչ է արել զերծ մնալ տարածաշրջանում ներկայությունից՝պնդելով, որ ո՛չ տարածաշրջանը, ո՛չ նրանց ընդունող երկրներն այդ ներկայությունից ավելի անվտանգ չեն դառնա, հաղորդում է Mehr գործակալությունը:

«Ոչ տարածաշրջանային եւ ոչ բարեկամ երկրներին ուղղված մեր ուղերձն այն է, որ մեր տարածաշրջանում բավական ուժեր կան, եւ որեւէ հիմնավորում չկա այս տարածաշրջանի ջրերում նրանց ներկայության համար»,- շաբաթ հայտարարել է իրանցի փոխծովակալը:

 

Վերջինս հավելել է, որ ոչ մի խնդիր չի լինի, եթե ոչ տարածաշրջանային երկրները գտնվեն տարածաշրջանում՝ այցելության եւ գիտելիքների փոխանակման նպատակով:

«Սակայն եթե նրանք ցանկանում են մտնել անվտանգության ոլորտ, մենք պետք է ասենք, որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը նման բան թույլ չի տա»,- ասել է նա: