Խոշոր հրդեհ Մարգարյան հիվանդանոցում

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:Ժամը 03:15-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի 1-ին հարկում կրակ է նկատվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8,թիվ 1, թիվ 3, թիվ 2 և թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Նույն վաշտի մի քանի պարեկներսահմանազատաել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատել:

 

Հրշեջ փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարել են Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը և հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի բաժնի պետ Գարիկ Հակոբյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան ևմինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքերլ են ծննդատան աշխատակիցները: Ամբողջությամբ այրվել է կապի սենյակը՝ իր գույքով:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պազվում է: