Խոշոր ավտովթար Չայնիի ոլորաններում. բախվել են 3 մեքենա. 7-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրլի 7-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ այդ օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Համլետ Գ.-ի վարած Mercedes մակնիշի,

Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Շուշան Պ.-ի վարած Mercedes մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 60-ամյա Գեղամ Հ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 7-ամյա Էդուարդ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: