ՐՈՊԵՆԵՐ ԱՌԱՅ անհետ կորած 82-ամյա կնոջ դին հայտնաբերվել է ձորակում

Սպանության  հատկանիշով հարուցված քրեական գործով որոնվող կնոջ դին հայտնաբերվել է Նուբարաշենի թռչնաֆաբրիկային հարակից ձորակում․ ժամանել են տարածքի և բաժանմունքի ոստիկանապետերը:

Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Այսօր ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության

Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում՝ սովետական տարիներից հայտնի, սակայն չգործող Նուբարաշենի թռչնաֆաբրիկային հարակից ձորակում կնոջ դի կա։

Սկզբնաղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են այս տարվա մարտի 28-ից որպես անհետ կորած որոնվող, Երևանի բնակիչ՝ 82-ամյա Ասիա Օ․-ի դին։

Նրա անհետ կորչելու փաստով Էրեբունու քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ։