ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը պետք է հաշվարկվի այլ արժույթներով, ոչ թե դոլարով. Լավրով

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը, որին նախորդել էր նախարարների հանդիպումը:

Tiv1

 

Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը: ՌԴ ԱԳՆ ղեկավարը, անդրադառնալով տնտեսական հարցերին, նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է «հաշվարկվի այլ արժույթներով», այլ ոչ թե դոլարով, ինչի շուրջ հետագայում կողմերը կպայմանավորվեն:

Միրզոյանն ու Լավրովն առանձնազրույց են ունեցել

 

Նա ընդգծել է, որ նախորդ տարի երկու երկրի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2.6 մլրդ դոլար: