Արտակարգ իրավիճակ Զվարթնոց օդանավակայանում ․Ահազանգ է ստացվել ,որ վայրէջք կատարած ինքնաթիռում պայթուցիկ սարք է տեղադրված․

 

Արտակարգ իրավիճակ Զվարթնոց օդանավակայանում.  ահազանգ է ստացվել, որ վայրէջք կատարած ինքնաթիռում պայթուցիկ սարք է տեղադրված  Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հերթական ահազանգն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ,

որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քիչ առաջ «Red Wings» ավիաընկերության կողմից Մոսկվա-Երևան իրականացված թռիչքը սպասարկող ինքնաթիռում, որն արդեն վայրէջք է կատարել, պայթուցիկ սարք է տեղադրված։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն արդեն ժամանել են ԱԻՆ

ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից, սակրավորներից: Տեղում են նաև «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները, ինչպես նաև ոստիկանության կինոլոգները:ԱԻՆ-ի սակրավորները պատրաստվում են տարածքը զննել, իսկ ուղևորները անվտանգ դուրս են եկել, ուղեբեռները ստացել են, ինքնաթիռն էլ տեղափոխվել է անվտանգ տարածք, որպեսզի զննվի:

 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները, ովքեր սահմանազատել են տարածքը՝ մինչև համապատասխան գերատեսչությունների ծառայողները կատարեն իրենց աշխատանքը:

Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը: