Խոշոր վթար Արարատում. մեքենան բախվել է գազատարին, վերածվել մետաղի ջարդոնի. քույրերը հիվանդանոցում են

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին ու հենասյուներին և հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները

Քանի որ վթարի հետևանքով գազի արտահոսք է սկսվել, ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արտաշատի ԳԳՄ-ի 1-04 վթարային ծառայության աշխատակիցները, որոնք ժամանակավորապես դադարեցրել են գազամատակարարումը և աշխատում են վթարային իրավիճակը շուտ շտկելու ուղղությամբ: Վթարի հետևանքով 25 երկաթյա հենասյուն է տապալվել․

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները, հետաքննիչ, որը փաստի առթիվ նյութեր է նախապատրաստում: