Վարչապետ Նիկոլ Փաշինյանը
շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:«Սիրելի՛ կանայք՝
մայրեր, քույրեր, դուստրեր,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով, որը կանանց մեկամսյակի գագաթնակետն է:Հայաստանը, թերեւս, բացառիկ երկիր է կանանց մեկամսյակի
գոյության իմաստով: Այսպես ստացվել է հանգամանքների բերումով, բայց սրա մեջ արդիական մեծ օրակարգ կա, որովհետեւ մեր երկրի բնակչության մեծամասնությունը կանայք են: