Կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կինը մայրացել է. Հղիանալու հավանականությունը 7% էր և լի ռիսկերով

Շենգավիթ Բժշկական կենտրոնը ներկայացնում է պատմություն, ինչպես քաղցկեղը հաղթահարած կինը կարողացավ մայրանալ։ «Սա պատմություն է մի կնոջ մասին, ում նոր կյանքը սկսվեց դարի չարաբաստիկ հիվանդության

ախտորոշումից հետո։ Լուսանկարի փոքրիկի մայրիկը 31 տարեկանում պլանային ստուգման ժամանակ հայտնաբերում է, որ ունի կրծքագեղձի քաղցկեղ, և անցնելով երկարատև վիրահատական ու բուժման կուրս՝ հաղթահարում է այն։ Ընտանիքի լիարժեքության համար զույգը որոշում է գնալ ռիսկի և բալիկ ունենալ։

Հրաշքներ լինում են, երբ այդ հրաշքին նպաստում են պրոֆեսիոնալները։ Դիմելով «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին՝ զույգը որոշում է կայացնում արտամարմնային բեղմնավորմամբ բալիկ ունենալ «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի»

գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի օգնությամբ։ Մայրիկի հետ հավասարապես հուզված Մ․ Գրիգորյանը պատմում է, որ արտամարմնային բեղմնավորմամբ կնոջ հղիանալու հավանականությունը 7% էր և լի ռիսկերով, բայց այնուամենայնիվ, որոշել են փորձել: Շատ կարևոր հանգամանք է այն, որ կնոջը

հակացուցված է եղել հորմոնալ խթանիչները, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Մարգարիտա Գրիգորյանի նախաձեռնությամբ արտամարմնային բեղմնավորումը կատարվել է բնական ցիկլով: ԱԲՄ առաջին փորձից գրանցել են երկար սպասված հղիությունը։ Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի

պրոֆեսիոնալ, հոգատար մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի հսկողության ներքո։ Հղիության հասուն փուլում իրականացվել է կեսարյան հատում, ծնվել է երիտասարդ ընտանիքի հրաշքը՝ Ելենան: Ինչպես մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն է նշում․ «Հղիության ընթացքը հեշտ չի անցել, բայց պատվով ենք

հաղթահարել»: Փոքրիկի անունը զույգը միանշանակ է ընտրել՝ Ելենա, ինչպես երջանիկ մայրիկն է ասում՝ նա «Елена Прекрасная»-ն է։ Երիտասարդ կինն իր անսահման շնորհակալությունն ու երախտագիտությունն է

հայտնում Շուշանիկ Բախշյանին և Մարգարիտա Գրիգորյանին, և նշում, որ առանց նրանց անհնար կլիներ այսօր գրկելու մի բուռ երջանկությունը, ով լիովին փոխել է իրենց կյանքը»,-տեղեկացնում են ԲԿ-ից։