Արշակունյաց պողոտայում Mercedes-ը բախվել է Opel-ին, ապա մեկ այլ Mercedes-ի և գլխիվայր շրջվել

Ապրիլի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են 2 Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետևանքով Mercedes-ներից մեկը, որը, ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել է Opel-ին, ապա առաջ ընթանալով, բախվել Mercedes-ին, գլխիվայր շրջվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները: Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրենք չեն տուժել: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։