ՇՏԱՊ․Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը,

չի համապատասխանում իրականությանը։

 

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և

գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: