Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․Անձրև ջերմասիճանի բարձրացում ,քամու ուժգնացում ․

Հայաստանի տարածքում ապրիլի 3-ի ցերեկը, 4-5-ը, 6-ի և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

«Քամին՝ հարավ- արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 3-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով»,- տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները:

Երևան քաղաքում ապրիլի 3-ի ցերեկը, 4-5-ը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ն սպասվում է անձրև։ Ապրիլի 3-6-ը, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագություն: