Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի հակահետախուզությունը Նուր-Սուլթան քաղաքում արտասահմանյան հետախուզության գործակալի է ձերբակալել, որը մահափորձ էր նախապատրաստում երկրի նախագահի եւ մի շարք բարձրաստիճան պետծառայողների դեմ, փոխանցում է
Казинформ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանի ԱԱԿ մամուլի ծառայությանը:
«Նրանք միաժամանակ ահաբեկչական գործողություններ էին ծրագրում հատուկ եւ իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ:
Խուզարկության արդյունքում առգրավվել է արտասահմանյան արտադրության դիպուկահարի հրացան խլացուցիչով, թմրանյութեր եւ խոշոր չափի գումար:
Զենքը Ղազախստան է բերվել մաս-մաս՝ արհեստավարժորեն քողարկված տեսքով»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: