ՀՐԱՏԱՊ․ Նման որևէ հարց չի քննարկվում․ Արցախում չեն կիսվում Մովսես Հակոբյանի տեսակետը

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանը օրերս հարցազրույցում, անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես ադրբեջանական զորքերի՝ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածի նույն հենակետերում մնալուն, նշել է, որ օր առաջ ադրբեջանցիներին պետք է տալ ճանապարհ Սյունիքի վրայով։ Լուծումը, ըստ նրա, ադրբեջանցիներով այդ ճանապարհը լցնելն է, քանի որ, նրա խոսքով՝ սա միակ երաշխիքն է, որ Լաչինը չի փակվի։

«Ես այսօր այդ ճանապարհը կարգի կբերեի և ամեն ինչ կանեի, որ այդ ճանապարհն ադրբեջանցիներով լցվեր, որ շահագործեն նրանք օր առաջ, և դա մեզ պետք է որպեսզի Գորիս- Ստեփանակերտ մայրուղին աշխատի։ Մենք ամեն վայրկյան կարող ենք կապն Արցախի հետ կորցնել»,-ասել է Հակոբյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունը հուշում է, որ եթե նույնիսկ համաձայնվենք բոլոր կետերի հետ, միևնույն է, նրանք հրաժարվելու են խաղաղության պայմանագիր ստորագրել։

«Առավելապաշտական նպատակներ մեր առջև չպետք է դնենք, կարմիր, դեղին գծեր չպետք է քաշենք, անընդհատ պետք է բանակցենք, որ կարողանանք կանխել ռազմական գործողությունների վերսկսումը»,-ասել է Հակոբյանը։

ԶՈւ ԳՇ հանձնաժողովի անդամներին Մովսես Հակոբյանի գործով հրավիրում են դատարան․ «Ժողովուրդ» - 27.01.2022, Sputnik Արմենիա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը, անդրադառնալով Հակոբյանի դիտարկմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախ պետք է ունենանք միասնական ազգային գաղափարախսություն, որպեսզի թե ընդդիմադիր, թե իշխանական, թե ռազմական և թե քաղաքական գործիչներն անվտանգության հարցերում մեկ միասնական քաղաքականություն վարեն։

«Ինչպես բոլորդ գիտեք, Լաչինի միջանցքը, նույնիսկ մեր չարաբաստիկան եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է որպես միջանցք, այն փակելը նոր կոնֆլիկտ է, և Արցախի բնակչության բնաաջնջման և տեղահանման սկիզբ է հանդիսանում»,-ասաց

Ադրբեջանական կողմի սադրանքները խնդիր չեն հայկական բանակի համար. Մովսես Հակոբյան | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն

Հայրապետյանը՝ հավելելով, որ նման որևէ հարց չի քննարկվում և պետք է ամեն ինչ անել, որ այդ տրամաբանությունից դուրս գանք և ճիշտ քաղաքականություն վարենք․ «Փակագծեր չեմ բացում, մնացածն առանց մեկնաբանությունների»,-ասաց նա։ Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔԴՄ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ չի կիսում Մովսես Հակոբյանի տեսակետը, որովհետև Լաչինի միջանցքը և Սյունիքի ճանապարհն իրար հետ կապող մեկը մյուսին փոխզիջումային տարբերակ չի քննարկվում։ Նա նշեց, որ իրավիճակը Արցախում շարունակում է մնալ լարված, որևէ փոփոխություն չկա, բայց բանակցությունները շարունակվում են։

ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐ