Պարզվել է օտարերկրացուն հաղորդագրություն ուղարկած անձի ինքնությունը․33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել․

Մարտի 31-ին, ժամը 00.02-ին,  օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ սոցիալական ցանցով անհայտ անձից հաղորդագրություն է ստացել, որով կորցրած ուսապարկը վերադարձնելու դիմաց իրենից փող էին պահանջել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրացուն հաղորդագրություն ուղարկած անձը Անտառային փողոցում բնակվող 33-ամյա մի տղամարդ է։

Ապրիլի 1-ին նա Թամանյան փողոցում հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է օտարերկրացու ուսապարկը: Կատարվում է քննություն։