Հայաստանից Ադրբեջան վերադարձած գերին բերման է ենթարկվել Բաքվում ակցիա անելու համար․

Դիլհամ Ասկերով, Շահբազ Գուլիև  Հայաստանից Ադրբեջան վերադարձած գերին բերման է ենթարկվել Բաքվում ակցիա անելու համար 2014թ.-ին Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը, ով Ադրբեջանին է փոխանցվել 2020 թվականին, այսօր փորձել է բողոքի ակցիա անցկացնել Բաքվում։

Գուլիևը հայտարարել է, որ չի կարողացելստանալ հաշմանդամության թոշակ և «վետերանի» կարգավիճակ, և զբաղվածության ծառայությունն իրեն առաջարկել է դռնապանի աշխատանք՝ 160 մանաթ աշխատավարձով, գրում է Qafqazinfo-ն։

Արդյունքում` նա բերման է ենթարկվել ոստիկանություն,1rem;»>սակայն ավելի ուշ ազատ է արձակվել։  Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին,

 

ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքից զրկելէին Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի: բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։ «>Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը հանձնվել են Բաքվին 2020 թվականի դեկտեմբերին․