Կարող ենք պատժամիջոցների պայմաններում այնպես ապրել ,որ մենք և մեր գործընկերները լավ զգանք ․Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատժամիջոցների տակ ապրելու փորձ ունի, ընդորում այնպիսի փորձ, որ ինքը և իր գործընկերները իրենց լավ զգան։

Այս մասին նա ասել է իր հնդիկ գործընկեր Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ բանակցությունների արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը և մի շարք այլ պետություններ առնվազն 10 տարի գտնվում են Արևմուտքի ինտենսիվ պատժամիջոցների տակ։

Մենք շահագրգռված ենք Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հարցում. Սերգեյ Լավրով

 

«Հետևաբար, մենք արդեն փորձ ունենք, թե ինչպես ապրել այս պայմաններում և ապրել այնպես, որ մենք լավ զգանք, և մեր գործընկերները լավ զգան։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ՝ այդպես էլ կլինի»,- ասել է Լավրովը։