Ավտովթար Երևանում ․Քաղաքապետարանում բախվել են մոտ բախվել են Ford Mustang-ն ու ՀՀ ՊՆ պատվիրակությանն ուղեկցող Toyota Camry-ն

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20–ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակչներ,

31-ամյա Գևորգ Գաբրիելյանի վարած Ford Mustang մակնիշի 50 OO 006 համարանիշի և 43-ամյա Լևոն Հովսեփյանի վարած Toyota Camry մակնիշի ARM 141 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները: Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Չի բացառվում, որ նյութերը փոխանցվեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանություն, քանի որ Toyota-ի համարանիշները հաշվառված են ՀՀ ՊՆ հաշվեկշռում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota Camry-ի իսկական համարանիշները եղել են ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներ, սակայն վթարի պահին եղել են այլ համարանիշներ և Toyota Camry-ն ուղեկցելիս է եղել պաշտպանության նախարարության պատվիրակության անդամներից մեկին և, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: