Պատերազմի հավանականությունը միշտ բարձր է եղել, իսկ ի՞նչ եք արել դուք. ձեր օրակարգը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Տիկին Խամոյան, Արարատ Միրզոյանին չեք կարողանում գտնել, ԱԳՆ-ի շե՞նքն էլ չեք կարողանում գտնել, կարող եմ տեղը ցույց տալ, կարող եմ Ձեզ վարորդ էլ տրամադրել, որ Ձեզ տեղափոխեն ԱԳՆ, որտեղ նախարար Արարատ Միրզոյանը Ձեզ առաջարկել է գալ և ծանոթանալ Ձեր նշած փաստաթղթերին:

Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հանաստան» խմբակության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն դիտարկմանը, թե ինքը մեկ շաբաթ է չի կարողանում գտնել Արարատ Միրզոյանին, որպեսզի կարողանա ծանոթանալ այն առաջարկների հետ, որոնք նա ուղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբին և այն արձագանքին, որը նախարարությունը ստացել է Մինսկի խմբից: Սիմոնյանն ընդգծեց, որ բնականաբար, այսօր ավելի կարևոր հարցեր կան:

ՀՀ ԱԺ փոխխոսնակը մտադիր է ֆեյքային հաղորդագրությունների քրեականացման մասին  օրենքի նախագիծ դնել շրջանառության մեջ — irakanum.am

«Մեր պատմության առաջին օրվանից մենք անվտանգության խնդիր ենք ունեցել: Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը գրեթե միշտ նույնն է եղել, այսինքն, շատ բարձր է եղել: Իսկ ի՞նչ եք արել դուք, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացրել: Դուք հիմա ինչ-որ ալտերնատիվ նախաձեռնություն ունե՞ք, որը մենք մերժել ենք և ՏԻՄ օրե՞նք ենք բերել:

Կամ, եթե Աստված մի արասցե՝ պատերազմ է սկսվում, ուրեմ Վանաձորում պետք է ՏԻՄ չլինի՞: Բա ենթադրյալ պաշտպանությունը ո՞նց ենք կազմակերպելու: Ձեր օրակարգը հետևյալն է՝ ոնց կարող եք շահարկել Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը և զուգորդել խոսակցությունը՝ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ:

Մի՛ հուշեք, պարոն Փաշինյան, մի՛ հուշեք»․ Խամոյանը «Փաշինյանի ժառանգորդ»  անվանեց Միրզոյանին | ՄԱՄՈՒԼ.ամ - Նորություններ Հայաստանից, Արցախից ...

Ընդդիմադիր թևի գերակշիռ մասի խոսքը համընկնում է ադրբեջանական բանակի գործողությունների հետ: Պատգամավորների մեծ մասը օրենսդրական նախաձեռնություն չեն ցուցաբերում, գուցե ձեզ սենյակներ էլ պետք չեն: Էդ սենյակները ավելի լավ նպատակի տրամադրենք:

Միշտ էլ անվտանգության հարցը քանի դեռ լուծված չի՝ լինելու է առաջնային, բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է գործի»: Նա ընդգծեց, որ ընդդիմությունը երկակի ստանդարտներ է կիրառում, ժողովուրդն էլ այդ ամենը տեսնում է, ու դրա գնահատականը տալիս է:

«Դրա համար, երբ «զավթում են», պետք է մարդկանց հետ այնպիսի հարաբերություններ այնպես կառուցել, որ հնարավորություն ունենաք մասնակցել օրինակ ՏԻՄ ընտրություններին»