Հանրապետության նախագահ Վահագն
Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է եղել մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվող՝ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը,
ողջունելով ներկաներին, իր խոսքում նշել է, որ իր համար այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի: «Մենք՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության պատասխանատուներս, հասկանալով այս ամենն
ու գնահատելով նախարարության հնարավորությունը, դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին (ես այն ժամանակ զբաղեցնում էի նախարարի պաշտոնը),