ՀՐԱՏԱՊ․Ապրիլի 1-ից նոր սակագներ են գործելու․Գազի տեսուչներ զանգահարում են բաժանորդներին և զգուշացնում․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վաղվանից գազի սակագինը սովորական սպառողների համար կբարձրանա 4.7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ:

Ի դեպ, այս օրերին գազի տեսուչները զանգահարում են բաժանորդներին եւ զգուշացնում, որ ապրիլի 1-ից նոր սակագներով են հաշվարկելու:Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխանցել են մի շարք քաղաքացիներ:

Մասնագետների խոսքերով՝ կումունալ ծառայությունների սակագների բարձրացումն է՛լ ավելի է սրում սոցիալական վիճակը Հայաստանում, արդեն իսկ հանգեցրել է ապրանքների ինքնարժեքի ավելացմանը:գազի սակագինюՉէ՞ որ տարեսկզբին բարձրացավ ջրի, իսկ փետրվարին՝ էլեկտրաէներգիայի սակագները:

Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անփոփոխ է թողել սակագինն անապահով խավերի համար՝ 100 դրամ: Բայց ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների՝ բիզնեսի համար կապույտ վառելիքը ապրիլի 1-ից կթանկանա 3,9, իսկ ջերմոցային տնտեսությունների համար՝ 4,5 տոկոսով»