Թե մենք թե Ադրբեջանը կբացենք ՀՀ-ի հետ մեր սահմանները,բայց ամեն ինչ մեկ օրում չի կարող լինել ․Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական A Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Ադրբեջանը աջակցում է այդ գործընթացին։ «Պատերազմն ավարտված է, դրանից դասեր քաղել է պետք։ Կովկասում կայունության հաստատման համար քայլեր պետք է ձեռնարկվեն։

Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք մեր սահմանները։ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Ընտրությունից հետո դրական ազդակներից բացի հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք, որոնք 2 անգամ հանդիպեցին, բայց մշտապես հեռախոսազրույց են ունենում։

Վստահությունն ավելացնելուն ուղղված քայլեր կատարեցինք, թռիչքները վերսկսվեցին»,-ասել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ երկաթուղու վերաբացման համար աշխատանքներ են տարվում, կան նաև քաղաքական շփումներ։ «Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ես շատ էի ուզում, որ 3-ով հանդիպենք (նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ-խմբ․), բայց դա հնարավոր չեղավ։

 

Հայաստանն ինքն իրեն մեկուսացրել էր մեր և Ադրբեջանի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով։ Ամեն ինչ մեկ օրում չի կարող կարգավորվել»,-ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Հայաստանը պետք է ընդունի խաղաղության համաձայնագրի մասին Ադրբեջանի առաջարկները։