Արևմուտքը հայտնվեց ռուսական արժույթի դեմ իր իսկ պատրաստած ծուղակում․Ռուբլին օրեցօր ամրապնդվում է

Ուկրաինայի շուրջ սկսված   ռազմական գործողություններից ի վեր ռուսական ռուբլին հասավ արժույթի նոր պատմական նվազագույնին։ Պատժամիջոցներն ուղիղ հարվածեցին ռուսական արտարժույթին, սակայն այն կարողացավ կարգավորել իր սկզբնական դիրքը։ Այստեղ կա թե՛ ֆինանսական համակարգի նուրբ և ճշգրիտ կառավարումը, թե՛ տուժող տնտեսությանը «ձեռքով» աջակցելու ՌԴ իշխանությունների ջանքերը։ Արևմուտքը հայտնվեց ռուբլու դեմ իր իսկ պատրաստած ծուղակում։2022 թվականի փետրվարի վերջին ռուբլու փոխարժեքը նվազել է 30%-ով, սակայն Ռուսաստանը առաջին անգամ չէ, որ կարողանում է դուրս գալ ռուբլու մեծ անկումից։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանը, որը հայտնվել էր հիպերինֆլակցիայի մեջ, կարողացավ վերականգնել ազգային արժույթը բացարձակ նվազագույնից։ Նույնը եղավ հիմա անհամեմատ կարճ ժամանակահատվածում։ Մարտի վերջին շաբաթում այն սկսեց արագ աճել՝ հասնելով մեկ դոլարի դիմաց գրեթե 83 ռուբլու և մեկ եվրոյի դիմաց մինչև 92,1 ռուբլու։ Սա առաջին մեծ վերելքն էր փետրվարի 25-ից ի վեր։Ինչպե՞ս կարողացավ ռուսական արժույթը անորոշության և աշխարհաքաղաքական աննախադեպ ճնշման նման բարդ իրավիճակում ոչ միայն ամրապնդվել իր պատմական անկումից հետո, այլև գրեթե վերադառնալ այն փոխարժեքներին, որոնք կային մինչև Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկը։

Նախ, ռուբլու վրա ազդել են Ռուսաստանի կողմից տուժած ֆինանսական շուկան պաշտպանելու միջոցները: Նրանք կասեցրին ռուբլու անկումը և օգնեցին, որ այն փոքր-ինչ ամրապնդվի։ Մասնավորապես, Կենտրոնական բանկը բարձրացրեց տոկոսադրույքը, արգելեց բնակչությանը կանխիկ դոլար վաճառել և սահմանափակեց արտարժութային ավանդների դուրսբերումը։ Նաև արտահանողները պարտավոր էին վաճառել արժութային եկամուտների 80%-ը, իսկ ֆիզիկական անձանց համար Կենտրոնական բանկը 30% միջնորդավճար է սահմանել Մոսկվայի բորսայում փոխակերպման գործառնությունների համար։ Միաժամանակ նվազել է ներմուծումը երկիր։ Կենտրոնական բանկն արգելում է ոչ ռեզիդենտներին փակել ռուբլու դիրքերը և միջոցներ հանել արտասահմանից, իսկ դա կարող է լինել մի քանի տրիլիոն ռուբլի։ Այս ամենը տրամաբանորեն հանգեցրեց բորսայում արժույթի պահանջարկի նվազմանը։

Ռուսական արժույթը աջակցություն է ստացել նաև ֆոնդային շուկայի բացմամբ, որը, ԿԲ որոշմամբ, գրեթե մեկ ամիս չի աշխատել։ Առևտուրը նույնպես խիստ սահմանափակ է։ Փոխարժեքի տեսանկյունից գլխավորն այն է, որ ռուս բրոքերներին արգելվում է տեղական արժեթղթեր վաճառել հօգուտ օտարերկրացիների, ինչը կտրում է արժույթի պոտենցիալ պահանջարկի շատ լուրջ աղբյուրը։Զուտ շուկայական սակավաթիվ գործոններից է կանխիկի վերադարձը բանկային համակարգ։ Պատերազմի առաջին օրերին ռուսները բանկերից վերցրել են մոտ 2,8 տրիլիոն ռուբլի։ Որոշ տվյալներով՝ այն 60%-ով արդեն վերադարձվել է։

Նույն ժամանակահատվածում Կենտրոնական բանկն արգելել է ֆիզիկական անձանց արտարժութային հաշվից ավելի քան 10,000 ԱՄՆ դոլար հանել, այս գումարից ավելի միջոցները կարող են հանվել միայն ռուբլով` թողարկման օրը շուկայական փոխարժեքով: Արտասահմանից փոխանցումները նույնպես կարող են կանխիկացվել միայն ռուբլով:

Բայց ռուբլու պահանջարկի լուրջ աճը ապահովեց Ռուսաստանի պատասխան հակահարվածը։ Կրեմլը վերջնագիր դրեց ԵՄ-ի և մյուս ոչ բարեկամ երկրների առջև, որով պատրաստ կլինի գազ վաճառել միայն ռուբլով, քանի որ դոլարով և եվրոյով վաճառելն անիմաստ է դարձել։ Սա հավասարազոր է նրան, որ արտահանողներին գազի մատակարարումից ստացված արտարժույթի բոլոր եկամուտները պետք է անպայման վերածվեին ռուբլու:

ICIS խորհրդատվական ընկերության տվյալներով՝ հատուկ գործողության սկզբից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում «Գազպրոմը» գազի վաճառքից օրական վաստակել է մոտ 340 մլն դոլար։ Հունվարին նրա եկամուտը կազմել է 9,5 մլրդ դոլար։ Նման գումարները ռուբլու վերածելը և ռուսական շուկա դուրս գալը կուժեղացնի նրա դիրքերը։ Եթե ռուբլով հաշվարկների սխեման սկսի աշխատել գազի ոլորտում, ապա Ռուսաստանի բոլոր արտահանվող ապրանքների համար ռուբլով հաշվարկների անցնելը, այդ թվում՝ նավթի, հացահատիկի, մետաղների, կհանգեցնի համաշխարհային առևտրի հեղափոխության, որտեղ իշխում է դոլարը:

Փորձագետները երկու սցենար են նախատեսում։ Եթե Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղության համաձայնագիր կնքեն, ապա հնարավոր է մեկ դոլարի դիմաց 80 ռուբլու ամրապնդում, սակայն դոլարի ցածր փոխարժեքը կարող է ռիսկեր ստեղծել ռուսական բյուջեն լցնելու համար։ Հետևաբար, հնարավոր են իշխանությունների բանավոր միջամտությունները։ Մյուս տարբերակը կապված է ​​Ուկրաինայում հակամարտության նոր սրացումների հետ։ Նման դեպքում ռուբլին կսկսի թուլանալ ապրիլի սկզբին, հենց որ ռուս արտահանողները դադարեցնեն արժույթի վաճառքը։ Ռուբլու փոխարժեքը կարող է վերադառնալ 90-100 դոլարի դիմաց, իսկ որոշ փորձագետներ ակնկալում են ավելի վատ իրավիճակ։

Չնայած ռուսական ռուբլու դեմ պատժամիջոցների քաղաքականությանը, այն կարող է հանգեցնել փոքր արժութային բլոկների առաջացման, որը հիմնված կլինի առանձին երկրների միջև առևտրի վրա։ Միաժամանակ, մասնագետը նշում է, որ Ռուսաստանը, որը տարիներ շարունակ ձգտել է նվազեցնել կախվածությունը դոլարից, ստացել է լավ առիթ՝ զգալիորեն արագացելու այդ գործընթացը։ Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ից բացի այլ արժույթների ավելի լայն օգտագործումը կհանգեցնի ազգային կենտրոնական բանկերի պահուստային ակտիվների հետագա դիվերսիֆիկացմանը։

Սրա վկայությունն այն է, որ մարտի 30-ին Մինսկում ԱՊՀ երկրների ներկայացուցիչների «տնտեսական» հանդիպման ժամանակ Համագործակցության գործադիր կոմիտեի փոխնախագահ Լեոնիդ Անիսիմովն առաջարկել է հրաժարվել դոլարից ու եվրոյից և օգտագործել չինական յուանը՝ որպես պահուստային արժույթ, որն ունի արդեն իր աջակիցները