Նոր մանրամասներ 7-րդ հարկից ցած նետված տղամարդու դեպքի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երեւանում:ժամը 19:20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նժդեհի 28 շենքի բակում տղամարդու դի կա:

«Հայկական ժամանակ»-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է: 36-ամյա տղամարդն իրեն ցած է նետել բնակելի շենքի 7-րդ հարկից:

ՄԱՐԶԵՐԻ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ | Armlur – Լուրեր Հայաստանից

 

Մեզ հասած տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած անձը մինչ այդ քայլին գնալը մորն ասել է, որ հոգնել է կյանքից,  ապրել չի ուզում և ցանկանում է վերջ տալ կյանքին: Նշենք, որ նա ապրում էր մոր հետ, ամուսնալուծված էր, ունի մեկ երեխա: