Տավուշում ջերմաստիճանը կհասնի +28-ի, Արարատում և Վայոց ձորում՝ +30-ի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 2-3-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`մարտի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 2-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ի, ապրիլի 1-3-ի աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով:

 

Տավուշում ջերմաստիճանը կհասնի +28-ի, Արարատում և Վայոց ձորում՝ +30-ի, իսկ Արցախում +31-ի։